Հասարակություն
Արցախի նախագահը Ստեփանակերտում կմնա մինչև զոհերի և անհետ կորածների որոնողական աշխատանքների ավարտը
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 106 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 85 975 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0