Հասարակություն

ԱՀԿ-ն փորձագետներ կուղարկի Հայաստան արցախահայերին օգնելու համար

ԱՀԿ-ն փորձագետներ կուղարկի Հայաստան արցախահայերին օգնելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ կառույցը ակտիվացնում է իր արտակարգ իրավիճակների համակարգերը ու փորձագետներ ուղարում Հայաստան Արցախից ավելի քան 100,000 հայերի Հայաստան տեղահանման պատճառով, հաղորդում է Reuters գործակալությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ 

 

«Մենք ակտիվացրել ենք մեր արտակարգ իրավիճակների համակարգերը և կարիքների ամբողջական գնահատումից հետո մի շարք ոլորտների մասնագետներ կուղարկենք երկիր [Հայաստան], ներառյալ հոգեկան առողջության, այրվածքաբանության, հիմնական առողջապահական ծառայությունների և արտակարգ իրավիճակների համակարգման», - հայտարարել է դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն, ով հանդիսանում է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը։

 

«Մարտահրավերներն իսկապես հսկայական են, և մենք այնտեղ ենք, որպեսզի անենք այն ամենը, ինչ կարող ենք»,- հավելել է ԱՀ-ի պաշտոնյան:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250