Ադրբեջանական զորք չի մտել Ստեփանակերտ. ռուս խաղաղապահներ են տեղակայված
Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում, նշված է հաղորդագրության մեջ։
Անվտանգային բարձր ռիսկերի պատճառով Ստեփանակերտի Կրկժան արվարձանն ամբողջությամբ դատարկ է, առավոտյան X-ում գրել էր Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այստեղ սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտում է գրանցվել։ Անվտանգային բարձր ռիսկերի պատճառով ամբողջ Կրկժանը դատարկ է»,- նշել էր նա։
Բեգլարյանը գրառումն արել է այսօր առավոտյան։ Գրառման մեջ, սակայն, չի նշվում, թե երբ է Կրկժանում գրանցվել հրադադարի խախտումը։
[dc6ce3a262377ccc644878051256a365.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Եվլախի հանդիպմանը հաջորդել է Շուշիի հանդիպումը»․ լրագրող Թաթուլ Հակոբյան
Եվլախում կայացած բանակցություններին հետևել են հայ-ադրբեջանական նոր շփումներ: Այդ մասին ֆեյսբուքում գրել է լրագրող Թաթուլ...
Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադ...
Ադրբեջանական զորքերը շարժվում են դեպի Ստեփանակերտի կենտրոն. Ալեքսանդր Լապշին
7 ամիս Ադրբեջանում դատապարտված ՌԴ և Իսարյելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքում գրառել է, որ ադրբեջանական զո...
Ադրբեջшնցիները մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ.Արտակ Բեգլարյան
Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։ Այս մասին գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․&nb...