
Որևէ դժբախտություն տեղի չի ունեցել. Դավիթ Խաժակյանը` ընտրությունների մասին

Այն ուժերը, որոնք ունեցան հաջողություն, խոսել էին համապետական, քաղաքական խնդիրների շուրջ, մենք՝ բացառապես քաղաքային խնդիրներից ու դրանց լուծումներից, այս մասով մենք համախոհություն չունեցանք։ Այս մասին NEWS.am–ին ասել է ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։
«Մարդիկ քվեարկել են քաղաքական տրամաբանության մեջ, անկախ նրանից, թե քաղաքական պնդումն ինչպիսին էր։ Քաղաքային կոնտեքստն այս ընտրություններում եղել է նվազագույն»,–ասել է նա։
Ըստ Խաժակյանի, ԼՀԿ–ն շարունակելու է աշխատել հանուն Երևանի, նոր ձեռնարկներով է փորձելու հանդես գալ։
«Որևէ դժբախտություն տեղի չի ունեցել։ Ընտրությունների ձևավորած արդյունքները, իհարկե, ցավալի են։ Եթե քվեարկությունը եղել է քաղաքական տրամաբանության մեջ, ուրեմն քաղաքային խնդիրները չեն լուծվելու։ Այս առումով որպես երևանցիներ, տուժելու ենք բոլորս», –նշել է ԼՀԿ անդամը։