Չնայած սահմանային լարված իրավիճակին, ՔՊ նիստի օրակարգը բացառապես քարոզարշավն է
Իշխանականները տևական դադարից հետո այսօր կրկին կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության նիստ կանի ԱԺ-ում:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և նշում, որ արդեն մեկ ամիս է, ինչ իշխող ուժը ո՛չ վարչության, ո՛չ էլ խմբակցության նիստեր չի անում, քանի որ տարված է բացառապես քարոզարշավի հետ կապված հարցերով ու նիստերի ժամանակ չունի:
Ըստ կայքի իշխանական աղբյուրների, նիստին քննարկվելու են բացառապես առաջիկա ԱԺ նիստերի օրակարգի, իշխանության պահվածքի, ինչպես նաև քարոզարշավի հետ կապված հարցեր:
Չնայած Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող լարված վիճակին՝ անվտանգային հարցերը չեն քննարկվելու ՔՊ նիստին: Ստացվում է՝ հայրենի իշխանականները ամեն ինչի ժամանակ ունեն՝ խնջույքների, քարոզարշավի, բայց մոռացել են իրենց բուն պարտականությունների մասին, այն է՝ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելը. նրանց համար առաջնայինը միայն նեղ կուսակցական հարցերն են:
Նույն պահին Ադրբեջանում մոբիլիզացիա է, և Հայաստանի ու Արցախի սահմանին ուժեր են կուտակվում թշնամու կողմից:
Նմանատիպ հոդվածներ
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...