Միշտ չէ, որ մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, երբեմն դա պարզապես բիզնես է․ փողոցային առևտուրը՝ Երևանում
Երևանում փողոցային առևտրով զբաղվող մարդկանցից ապրանքի առգրավումը լուրջ արդյունքներ է տվել` ծավալները նվազել են։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից, որի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։
«Խրոնիկ խնդիր է, որի դեմ տարբեր ժամանակներում տարբեր միջոցներով պայքարել են քաղաքային իշխանությունները։ Այս տարբերակը խնդրի վերջնական լուծում չէ, բայց բավական լուրջ արդյունքներ է տվել, հիմա վերահսկողությունն է՛լ ավելի պետք է ուժեղացնել»,– նշել է նա։
ՀՀ ազգային ժողովը 2023 թ. մարտի 22-ից սահմանափակել է փողոցային առևտուրը Երևանում։ Փոփոխությունների համաձայն՝ դրա համար նախատեսված վայրերից (այսինքն՝ գյուղատնտեսական շուկաներից) դուրս փողոցային առևտրի դեպքում ապրանքը ենթակա է առգրավման։ Մի քանի ամսվա ընթացքում բազմաթիվ վաճառականներ են տուգանվել, և նրանց ապրանքն առգրավվել է, սակայն մի քանի օր անց նույն մարդիկ նույն վայրում կրկին առևտուր են իրականացրել։ Լրատվամիջոցը Լևոն Հովհաննիսյանից հետաքրքրվել է` մարդկանց մեկ օրով եկամտից զրկելու իմաստը ո՞րն է, եթե նրանք կրկին շարունակելու են իրենց գործունեությունը։
«Սա շատ նուրբ հարց է, միշտ չէ, որ մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, երբեմն դա պարզապես բիզնես է։ Այդ մարդիկ պատրաստ են անգամ համայնքային տուգանքներին, որովհետև նրանց աշխատած գումարն ավելի շատ է»,– ասել է նա։
Լրատվամիջոցի հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է` այն առևտրականներին, որոնք իսկապես առևտուր են անում օրվա հացի գումար վաստակելու համար (նրանք հիմնականում սեփական այգում աճեցրած գյուղատնտեսական ապրանքը վաճառողներն են) քաղաքապետարանն առաջարկում է առևտուր իրականացնել հատուկ առանձնացված վայրերում։
Ինչ վերաբերում է վաճառականներից առգրաված ապրանքին, ապա քաղաքապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ դրանք պահվում են հատուկ պահեստներում, երբեմն էլ հնարավորություն է տրվում, որ վաճառողները հետ բերեն իրենց ապրանքը` կախված նրանից, թե որերորդ անգամ է դեպքը կրկնվում։
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկվում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողների տունը
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանի տանը խուզարկություն է արվում։ Այս մասին տեղեկանում ենք A...
ԵՄ դիտորդական առաքելությունը ավելացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքում և Սյունիքում
ԵՄ դիտորդական առաքելությունը ավելացրել է պարեկային գործունեությունը նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջա...
Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ․ փաստաբանը հեգնում է
44-օրյայում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել...
«Զանգեզուրի միջանցքը անպայման կբացվի...»․ թուրք պաշտոնյայի գրառումն ու ադրբեջանագետի անդրադարձը
Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը գրաված Սինան Օղանը իր թվիթերյան էջում հետևյալ բովանդակությամբ գրառու...