Շտկվել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ցածր գնով․ Wildberries
Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով հարթակի կատալոգում առկա ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Այս մասին հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից` ի պատասխան հայ որոշ տնտեսվարողների բողոքների, ըստ որոնց հայ սպառողների կողմից օնլայն այս հարթակից ավելի էժան ապրանքներ ձեռք բերելու հնաարավորությունը հարվածում է տեղական բիզնեսի շահերին։
«Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերի մեծ մասում: Աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս։
Մեզ համար կարևոր է տեղական բիզնեսի կարծիքը, մեր ռազմավարության մեջ մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել նրանց կարծիքը և բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան»,- նշված է Wildberries-ի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին տնտեսվարողները կառավարության առաջ բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են Պետական եկամուտների կոմիտեից արգելել ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ի պատասխան այս բողոքի՝ ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին, որպեսզի վերահսկողություն սահմանեն և արգելափակեն «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկվում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողների տունը
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանի տանը խուզարկություն է արվում։ Այս մասին տեղեկանում ենք A...
Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ․ փաստաբանը հեգնում է
44-օրյայում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել...
«Զանգեզուրի միջանցքը անպայման կբացվի...»․ թուրք պաշտոնյայի գրառումն ու ադրբեջանագետի անդրադարձը
Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը գրաված Սինան Օղանը իր թվիթերյան էջում հետևյալ բովանդակությամբ գրառու...
Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ–ի դեմ կամ էլ տեղեկատվական քարոզչական գիծ է․ ադրբեջանագետ
Պետք է խելացի, հանրային դիմադրողականությունը բարձրացնող տեղեկատվական քաղաքականություն վարել: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապե...