Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա. ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի թեմայով։ Բանախոսները միաբերան պնդում են՝ տեղի ունեցողը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ:
Հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը շեշտեց՝ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով
«Այս սարսափելի հանցագործությունը, այս ցեղասպանական հանցագործությունը ծրագրվել և իրականացվում է Ադրբեջանի կառավարության կողմից, ես կասեի՝ նախագահ Ալիևի կողմից, ով ղեկավարում է Ադրբեջանը՝ որպես բռնապետ: Ես Ալիևին հանդիպել եմ երկու անգամ Բաքվում, նրա հետ շատ անկեղծ եմ խոսել իր կառավարության և հենց իր կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների մասին…»,-ասել է նա:
Քրիստոֆեր Սմիթը նաև հայտնել է՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների առնչությամբ նոր օրինագծի պատրաստման մասին:
Իր փորձագիտական կարծիքը ներկայացրել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:
Նա դիմել է հավաքվածներին․ «Լեռնային Ղարաբաղում հայերը ձեր կարիքն ունեն, դուք «այլևս երբեք»-ն իրականություն դարձրեք՝ հիշեցնելով 1915-ի ցեղասպանության մասին»:
Ամփոփելով իր զեկույցը՝ նա ասել է.
«Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա: Սովորաբար մարդիկ մտածում են, որ ցեղասպանության ժամանակ շատ մարդ պետք է սպանվի, մահանա: Սակայն ցեղասպանության իրականացման տարբեր ձևեր կան: Մի ձևը 0 զոհ է պահանջում, պարզապես պայմաններ ստեղծելով՝ մարդկանց ոչնչացման համար»:
Նմանատիպ հոդվածներ
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...