«ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դժվար թե որևէ մեկի համար դրական արդյունքների բերի»․ Մոսկվան՝ ՀՀ-ին
Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Հայաստանի բնակչությունը բավականաչափ «օբյեկտիվ ըմբռնում է ժամանակակից միջազգային իրողությունները», որպեսզի չգնա ՆԱՏՕ-ի` ազդեցության գոտի ներքաշվելու ցանկությանը:
Գալուզինն ընդգծել է, որ «Մոսկվան ոչ մեկին ոչինչ չի թելադրում», սակայն գործընկերների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դժվար թե որևէ մեկի համար դրական արդյունքների բերի։
«Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը հիանալի հասկանում է ամեն ինչ և ճիշտ հետևություններ կանի, որոնք կբավարարեն Հայաստանի երկարաժամկետ անվտանգության շահերը»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնելու։ Դրանցում հայկական բանակը պետք է փորձի փոխանակում կատարի հրամանատարության և մարտավարական հաղորդակցության ոլորտում, ինչպես նաև բարձրացնի գնահատման պատրաստակամությունը՝ համաձայն ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի:
Նմանատիպ հոդվածներ
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...