Բայդենը հիասթափված է, որ Չինաստանի նախագահը չի մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Նյու Դելիում մասնակցել G20-ի գագաթնաժողովին, ինչպես նախատեսված էր՝ չնայած կնոջ մոտ կորոնավիրուսի հայտնաբերմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։ Նրա վկայությամբ, Բայդենի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նա իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել։
Միացյալ Նահանգների ղեկավարը պատրաստվում է վաղը մեկնել Նյու Դելի։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Բայդենը հիասթափված է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չի մասնակցելու G20-ի գագաթնաժողովին և, հետևաբար, չի կարողանա բանակցել նրա հետ։
G20-ի գագաթնաժողովը Նյու Դելիում տեղի կունենա սեպտեմբերի 9-10-ը։ Դրան հրավիրված են G20-ի բոլոր երկրների և ինը այլ պետությունների (Բանգլադեշ, Եգիպտոս, Իսպանիա, Մավրիկիոս, Նիգերիա, Նիդեռլանդներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման և Սինգապուր) ղեկավարները։ Ռուսաստանը գագաթնաժողովում կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...