Քաղաքականություն

Սոչիում Պուտինի հետ բանակցությունները ծայրահեղ արդյունավետ էին. Էրդողան

Սոչիում Պուտինի հետ բանակցությունները ծայրահեղ արդյունավետ էին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց գոհ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած բանակցություններից։ Նրա խոսքով՝ այս հանդիպմանը հետևել է ողջ…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց գոհ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած բանակցություններից։ Նրա խոսքով՝ այս հանդիպմանը հետևել է ողջ աշխարհը, և բոլորից «բարձր գնահատականի է արժանացել», գրում է Kp.ru–ն:

«Մենք Սոչիում համապարփակ և շատ արդյունավետ հանդիպում ունեցանք Պուտինի հետ։ Կարծում եմ, որ այս հանդիպումը բարձր է գնահատվել աշխարհի կողմից, երբ քննարկվել են հացահատիկի գործարքը և բազմաթիվ հումանիտար թեմաներ»,- ասել է Էրդողանը Թուրքիայի նախարարների կաբինետի հետ հանդիպման ժամանակ։ 

Հիշեցնենք, որ երկու նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են հացահատիկի գործարքի վերսկսումը, Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ տարբեր նախագծերն ու համագործակցությունը, ապրանքաշրջանառության ավելացումը և շատ ավելին։ 

Նմանատիպ հոդվածներ

Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի հայտարարությանը

Օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շո...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250