Համատիրությունների շահույթ չհետապնդելը բերել է համատարած անգործության. Կամո Արեյան
Համատիրությունների՝ շահույթի նպատակ չհետապնդող մեխանիզմը բերել է համատարած անպատասխանատվության: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով Համատիրությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծին:
«10 օր առաջ ունեցել ենք խորհրդակցության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ, հրավիրված են եղել այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել է հայեցակարգի նախագիծ, որի հիման վրա պետք է ձեւավորվի նոր օրենքը: Քննարկման արդյունքում որոշվեց գնալ նոր սկզբունքներով, իմպերատիվ մասը դարձնել ավելի գերակշռող: Ըստ այդ հայեցակարգի սկսել են արդեն օրենքի դրույթների ձեւակերպման աշխատըանքները: Դա տեւական ժամանակ կպահանջվի: Հաջորդ քննարկման օրը նշանակված չէ: Կառաջարկեմ եւս 2 ամիս տալ մինչեւ նախագծի նախնական տարբերակը կտեսնենք միջգերատեսչական հանձնաժողովի կողմից»,- ասաց նա:
Անդրադառնալով հայեցակարգի բովանդակությանը, Կամո Արեյանն ասաց. «Դրվում է ինստիտուտի վերափոխման խնդիր, այդ ժողովի կամավոր-պարտադիր դրույթից ձերբազատվել, ունենալ հստակ կառավարչի ինստիտուտ: Նախ, ով կարող է լինել կառավարիչ, ինչպես ընտրել կառավարչին, նրա պատասխանատվություններն ու պարտականությունները, բնակիչ-կառավարիչ պայմանագրային հարաբերությունների հաստատում, որը հիմա գոյություն չունի:
Համտիրության՝ շահույթի նպատակ չհետապնդող մեխանիզմը բերել է համատարած անպատասխանատվության: Կարևորվում են շենքի կառավարման մարմին եւ համայնքի ղեկավար հարաբերությունները, ինչը այսօր շատ թույլ է վերահսկողության տեսանկյունից: Նաեւ շենքերի պահպանման, արդիականացման, ուժեղացման գինը պետք է դառնա հաշվարկելի»:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...