Դերասանուհի Տատյանա Սպիվակովան հաղթահարել է Արարատի բարձունքը
Անվանի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան հաղթահարել է Արարատի բարձունքը։
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր դերակատարուհին հուզիչ գրառմամբ է կիսվել է ինստագրամյան էջի Story բաժնում։
«Այսպիսով, սա տեղի ունեցավ։ Գիշերը 6 ժամ բարձրանալուց հետո ես արեւածագին կանգնած եմ Արարատի գագաթին՝ 5137 մետր բարձրության վրա»,-անգլերենով գրել է Սպիվակովան, այնուհետեւ հայերենով հավելել․ «Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը»։
Դերասանուհին նշել է, որ իր ողջ ուղին անցել է իր նախնիների «առաջնորդությամբ»․ «Դեռևս չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել։ Երբեք այսքան կյանքով լեցուն, այսքան շնորհակալ ինձ չեմ զգացել։ Ես միշտ կհիշեմ այս պահը»։
Սաթի Սպիվակովան ևս ինստագրամյան իր էջում անդրադարձել է դստեր հաջողությանը։
«Որքան, որ ինձ հիշում եմ, բոլոր հայերի համար սուրբ լեռը՝ Արարատը, անհավանական երազանք էր թվում։ Տատյանա, դու իմ կուռքն ես։ Թող այսուհետ բոլոր բարձունքները քեզ տրվեն»,-գրել է նա։
[88e5d25159527f140f67be2e08eb9077.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ–ի դեմ կամ էլ տեղեկատվական քարոզչական գիծ է․ ադրբեջանագետ
Պետք է խելացի, հանրային դիմադրողականությունը բարձրացնող տեղեկատվական քաղաքականություն վարել: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապե...
Ինչ վիճակում են ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված 2 զինվորները․ ՊՆ խոսնակ
Վիրավորները գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։ Այս մասին Auroranews-հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խ...
Հայտնի են ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է․ «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական...
Սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավարը կրակոցների մասին
Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գե...