Չինաստանի նախագահը չի մասնակցի G20 գագաթնաժողովին
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չի մասնակցի Հնդկաստանում կայանալիք G20 գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Սի Ցզինպինի փոխարեն գագաթնաժողովին կմասնակցի Չինաստանի վարչապետը։
Վարկածներից մեկի համաձայն՝ դա պայմանավորված է Չինաստանի և Հնդկաստանի միջև տարաձայնությունների սրմամբ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հիասթափված է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չի մասնակցելու Հնդկաստանում G20-ի առաջնորդների գագաթնաժողովին, սակայն հավելել է, որ պատրաստվում է հանդիպել իր հետ։
Պուտինը նույնպես չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին, այս դեպքում արդեն հասկանալի պատճառներով:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...