Միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկին զրկված է Ուկրաինայի քաղաքացիությունից. Զելենսկու խորհրդական
Գործարար Իգոր Կոլոմոյսկին խարդախության և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործի նյութերում նշված է որպես Իսրայելի և Կիպրոսի քաղաքացի, որը զրկված է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Գործի նյութերը հրապարակել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։ Այս մասին գրում է Kommersant.ru–ն:
«Սա ոչնչացնում է տարածված կեղծ պատմությունն այն մասին, որ Կոլոմոյսկին չի զրկվել Ուկրաինայի քաղաքացիությունից և, իբր, չի արտահանձնվի Միացյալ Նահանգներին», - ասել է նա:
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը նաև հայտնել է, որ Կոլոմոյսկուն ԱՄՆ արտահանձնելու մասին հարցումներ Ուկրաինան չի ստացել:
Նշենք, որ Կիևի Շևչենկովսկի շրջանային դատարանը բիզնեսմեն Իգոր Կոլոմոյսկու համար խափանման միջոց է ընտրել 60 օր ժամկետով կալանքը՝ գրեթե 510 միլիոն գրիվնայի չափով գրավի հնարավորությամբ։
Հետաքննությունը կարծում է, որ 2013-ից 2020 թվականներին Իգոր Կոլոմոյսկին խաբեությամբ առգրավել է ավելի քան 570 միլիոն գրիվնա, այնուհետև այն դուրս է բերել երկրից իր կողմից վերահսկվող բանկերի միջոցով։ Միլիարդատերը չի ընդունում մեղքը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրես...
Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի հայտարարությանը
Օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շո...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՊԾ պետին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոն...