«Շառլ Միշել, դու և քո խամաճիկ Նիկոլը այլևս չեք կարող հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել». Սաղաթելյան
Այսօր Արցախի հերոսական ժողովուրդն աննախադեպ դիմադրություն է ցույց տալիս:
Այս մասին, այսօր, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում իր ելույթում նշել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Դիմելով արցախցիներին՝ նա ասել է, որ իրենց տոկունությամբ գրում են հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը, յուրաքնաչյուր արցախցի իր դիմադրությամբ պաշտպանում է Հայաստանի որևէ գյուղ, որևէ քաղաք.
«Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը և հետևաբար սա միայն արցախցու պայքարը չէ, սա ողջ հայ ժողովրդի պայքարն է և այս հրապարակից մեր ամբողջական զորակցությունն ու աջացությունն ենք հայտնում Արցախի ու արցախցու պայքարին»:
Սաղաթելյանը խոսքն ուղղելով միջազգային հանրությանն ու դերակատարներին նախ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք հստակ գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և դատապատեց նրանց, որոնք երկակի ստանդարներ են կիրառում և հրաժարվում են իրենց իսկ հռչակած սկբունքներից:
«Շառլ Միշելն ասում է՝ եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը՝ վկայակոչելով նաև երեկվա Ադրբեջանի կողմից էսկալացիան: Պարոն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք: Թշնամին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, մեր հայրենիքը օկուպացված է Ադրբեջանի կողմից և գտնվում է շրջափակման մեջ և հայ ժողովուրդը այլևս զիջելու տեղ չունի: Դու և քո խամաճիկ Նիկոլը այլևս չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել: Բոլոր միջնորդները, միջազգային դերակատարները պետք է հստակ իմանան այն անձը, որ խոսում է Հայաստանի անունից, հայ ժողովրդին չի ներկայացնում և նրա հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է: Փաշինյանը որևէ լեգիտիմ իրավունք չունի ՀՀ երպետական օրենսդրությամբ, Սահմանադրությամբ, անկախության հռչակագրով արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու: Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...