Վրաստանի իշխող կուսակցությունը նախաձեռնել է նախագահի իմպիչմենտը
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իշխանությունից հեռացնելու գործընթացը, հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
«Կուսակցության քաղխորհրդում մենք որոշեցինք սկսել նախագահի իմփիչմենթի ընթացակարգը»,- ասել է Կոբախիձեն։
Նախօրեին Կոբախիձեն ասել էր, որ Զուրաբիշվիլին կառավարության կողմից հավանության չստացած այցեր է կատարում արտասահման, ինչը խախտում է սահմանադրությունը։ Երկրի հիմնական օրենքի համաձայն՝ պետության ղեկավարը պետք է համակարգի միջազգային ճանապարհորդությունները նախարարների կաբինետի հետ։
Ինչպես չորեքշաբթի օրը պարզաբանել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, կառավարությունը պատճառներ ունի մերժելու Զուրաբիշվիլիի այցերը։ Մասնավորապես, նախագահի վերջին ելույթը խորհրդարանում որակվել է իբրև «Վրաստանի եվրաինտեգրման դեմ» ուղղված։
Նախարարների կաբինետը չի համակարգել նախագահի այցերը տասը երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ և Ուկրաինա։
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...