Ուկրաինայի ԱԳ նախարարը բոլոր պաշտոնյա քննադատներին խորհուրդ է տվել «լռել»
Ուկրաինայի իշխանություններն արձագանքել են The New York Times-ի, Washington Post-ի և այլ լրատվամիջոցների հրապարակումներին, որտեղ արևմտյան պաշտոնյաները քննադատել են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ընթացքը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Եվրամիության արտգործնախարարների հանդիպման ժամանակ բոլոր քննադատներին խորհուրդ է տվել «լռել» և կոչ է արել նրանց «գալ Ուկրաինա և փորձել ինքնուրույն ազատել մեկ քառակուսի սանտիմետրը»:
Գործակալության գնահատմամբ՝ նման ահազանգը վկայում է Կիևի հիասթափության մասին՝ ԶԼՄ-ներում ԱՄՆ-ի և Արևմուտքի այլ երկրների պաշտոնյաների կողմից տեղեկատվության արտահոսքից, որոնք կարծում են, որ Ուկրաինայի զինված ուժերը չափազանց դանդաղ են առաջ շարժվում իրենց հակահարձակման հարցում:
Նշենք, որ The New York Times-ի, Washington Post-ի և այլ ԶԼՄ-ների հրապարակումներում մեջբերվել են ԱՄՆ-ի և Արևմուտքի այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչների գնահատականներն այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը չի արդարացրել սպասելիքները: Մեջբերված պաշտոնյաներից ոմանք քննադատել են Ուկրաինայի ռազմավարությունը և մեղադրել նրան սխալ տեղերում զինված ուժերը կենտրոնացնելու մեջ
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...