Սուրեն Պապիկյանն ու Իրանի նորանշանակ դեսպանը հանդիպել են
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Իրանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն:
Նշվում է, որ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրես...
Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի հայտարարությանը
Օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շո...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հարութ...