
Ռուսաստանը կունենա ԱԹՍ–ների արտադրության ոլորտի 1 միլիոն մասնագետ. Պուտին

Անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը շատ արագ է զարգանում, և Ռուսաստանին կարող է չբավականանցնել նույնիսկ 1 միլիոն մասնագետը, որոնց վերապատրաստումը նախատեսվում է մինչև 2030 թվականը։ Այս մասին «Զրույց կարևորի մասին» բաց դասի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մինչև 2030 թվականը ծրագիր ունենք, այս ոլորտում պետք է պատրաստենք 1 միլիոն մասնագետ։ Դա կարող է նույնիսկ բավարար չլինել, քանի որ (արդյունաբերությունը) շատ արագ է զարգանում»,- ասել է Պուտինը։
Այս ուսումնական տարվանից ռուսական դպրոցները սկսում են անօդաչու թռչող սարքերի օգտագործման հիմունքների ուսուցումը։ Այն կիրականացվի հիմնական զինվորական պատրաստության դասընթացի շրջանակներում, որը կանցկացվի դպրոցներում «Հայրենիքի անվտանգության և պաշտպանության հիմունքներ» դասերին և կլինի պարտադիր։
Որպես «Տեխնիկական ուսուցման և հաղորդակցության հիմունքներ» մոդուլի մաս՝ 10-11-րդ դասարանների աշակերտները կհասկանան, թե ինչպես են անօդաչու թռչող սարքերն օգտագործվում մարտական և հետախուզության մեջ: Բացի այդ, նրանք պետք է իմանան «թշնամու անօդաչու թռչող սարքերին հակազդելու ալգորիթմը» և «անօդաչու թռչող սարքը կառավարելու գործնական հմտություններ ունենան»: