Քաղաքականություն

Նիգերում սահմանափակել են ՄԱԿ-ի կառույցների աշխատանքը

Նիգերում սահմանափակել են ՄԱԿ-ի կառույցների աշխատանքը
Նիգերում իշխանությունը զավթած զինվորականները հայտարարել են ռազմական գործողությունների գոտիներում հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի կառույցների աշխատանքը դադարեցնելու որոշման մասին։ «Հաշվի…

Նիգերում իշխանությունը զավթած զինվորականները հայտարարել են ռազմական գործողությունների գոտիներում հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի կառույցների աշխատանքը դադարեցնելու որոշման մասին։ 

«Հաշվի առնելով անվտանգային ներկա իրավիճակը և Նիգերի զինված ուժերի գործողությունները, տեղական և միջազգային ՀԿ-ների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների գործունեությունը դադարեցվում է գործողությունների տարածքներում», - հայտարարել են երկրի ուժային կառույցները:

Նիգերի մի շարք շրջաններում զինված ուժերը երկար ժամանակ պայքարում են ծայրահեղական խմբավորումների դեմ։ Զինվորականները բացատրել են, որ պատճառներից մեկը, թե ինչու են որոշել զավթել իշխանությունը, զինյալների հետ առճակատման սրումն է եղել։

Նմանատիպ հոդվածներ

Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի հայտարարությանը

Օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շո...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250