Կրթության հարցերով փորձագետը` չտպագրված դասագրքերի մասին
2023-2024 թթ. ուսումնական տարվա դասագրքերի տպագրված չլինելը կարող է լուրջ խնդրի հանգեցնել` գուցե 1 կիսամյակը, գուցե ամբողջ տարին աշակերտների և ուսուցիչների համար ուղղակի «կորի»։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Նշենք, որ շատ դպրոցականներ սեպտեմբերը սկսում են առանց գրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ` դեռ չմշակված։ Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռ անցյալ տարի, ժամկետն էլ մի քանի անգամ երկարաձգվել։ Ներկայում այն դասագրքերը, որոնք երաշխավորվել են գործածության` տպագրության փուլում են։
«Խնդիրը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն ծնողների, այլև ուսուցիչների մոտ։ Նրանք ձեռնունայն են մնացել ու չգիտեն, թե ինչպես են կառուցելու դասերը, եթե դասագրքեր չկան։ Ի դեպ, այն դասագրքերը, որոնք հետո լինելու են, դեռ ուսուցիչները չեն ուսումնասիրել, բովանդակությունը նոր է։ Իրականում, այդ դասագրքերը 1 կիսամյակ առաջ պետք է տրամադրվեին մեր ուսուցիչներին, որպեսզի կարողանային ծանոթանալ դրանց թերություններին ու դրական կողմերին»,– ասել է Մխիթարյանը։
Նա վստահ է` եթե ուսումնական տարին սկսվում է առանց դասագրքի, ապա, ըստ էության, խաթարվում է ողջ դասապրոցեսը։ Այս իրավիճակի վերականգնումը կարող է երկար ժամանակ խլել ուսուցիչներից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ հայտնում է, որ հին դասագրքերով հնարավոր չի դասապրոցեսն իրականացնել և մինչև նորերի տպագրելը, առցանց տարբերակով կարող են աշակերտներին սովորեցնել։
«Դե եթե աշակերտը պետք է բոլոր դասագրքերն ինտերնետով գտնի, ուսուցիչն էլ ինտերնետից օգտվի, գուցե դպրոցներն էլ փակե՞նք, ամեն մեկը նստի իր տանն ու ամեն ինչ սկսեն էլեկտրոնային տարբերակով սովորել։ Չէ՞ որ, կրթությունը միայն գիտելիքի փոխանցումը չէ, ամենակարևոր կետերից մեկը սոցիալիզացիան է։ Լավ կլիներ, որպեսզի չեղարկեին այս ուսումնական տարվանից նոր դասագրքերին անցնելու որոշումը, մինչ տպագրվելը, այս 1 տարին հնարավորություն տային սովորելու հին դասագրքերով»,– ասել է Մխիթարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավարը կրակոցների մասին
Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գե...
Հայտնի են ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է․ «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...
Ինչ վիճակում են ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված 2 զինվորները․ ՊՆ խոսնակ
Վիրավորները գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։ Այս մասին Auroranews-հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խ...