Հակառակորդը շարունակում է հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ
13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը և նշում, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
ՊՆ-ն քիչ առաջ էլ հայտնել էր, որ թշնամին Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ և ականանետ։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ թշնամին օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Կեղծ խաղարարար Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և մեկ վիրավոր։
ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ թշնամին ականանետ է կիրառում։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք 4 զոհ, 1 վիրավոր. ՊՆ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությո...
Հայկական կողմը 2 զոհ, 1 վիրավոր ունի․ ՊՆ
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառում է նաև ականանետ
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառու...
Ադրբեջանի ԶՈՒ- ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադ...