Ակցիա՝ Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
Մի խումբ քաղաքացիներ այս պահին Երևանում UNICEF-ի գրասենյակի դիմաց պահանջում են, որ ՄԱԿ–ը գործուն քայլեր ձեռնարկի Արցախում շրջափակման մեջ հայտնված 30,000 երեխաների իրավունքները վերականգնելու ուղղությամբ։
«Արցախում այնքան են կարևորում գիտելիքն ու կրթությունը, որ անգամ այս պայմաններում փորձում են երեխաներին դպրոց ուղարկել։ Բայց չկա վառելիք, երեխաները թերսնված են, որոշների մոտ հիվանդություններ կան, և այսօր անգամ ուշաթափության դեպքեր են եղել։ Շատ լավ է, որ միջազգային կառույցները հայտարարություններ են անում, բայց եթե դրանք չեն դադարեցնում ցեղասպանությունները` ուրեմն բավարար չեն»,– իր ելույթում ասել է ակցիայի կազմակերպիչ Նարե Սիմոնյանը։
Նրանք հիշեցնում են` հայտարարությունները չեն լուծում խնդիրները, չեն օգնում արցախցի երեխաներին, այսպիսով` առ ոչինչ է դառնում UNICEF-ի պնդումը, թե բոլոր երեխաները հավասար են։
Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակից պահանջելու են նաև օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին հնչեցրած հայտարարությունների հիման վրա ընդունել Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև։ Նրանք իրենց պահանջը UNICEF-ի գրասենյակի դիմաց հնչեցրեցին նաև անգլերենով, որից հետո ակցիայի երկու մասնակիցների ներս թողեցին գրասենյակ նամակը հանձնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավարը կրակոցների մասին
Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գե...
Հայտնի են ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է․ «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...
Ինչ վիճակում են ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված 2 զինվորները․ ՊՆ խոսնակ
Վիրավորները գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։ Այս մասին Auroranews-հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խ...