Վիկտոր Մնացականյանը, Մանե Թանդիլյանն ու Հայկ Մարությանը հանդիպե՞լ են. մանրամասներ
Հաացանցում տեղեկություններ են տարածվել, թե «Ապրելու երկիր» կուսակցությունից Մանե Թանդիլյանը, «Հաղթանակ» կուսակցությունից Վիկտոր Մնացականյանը և «Ազգային առաջընթաց» կուսակցությունից նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել և պայմանավորվել, որ միասին պետք է կոալիցիա կազմեն ու բաշխեն քաղաքի կառավարումը: Auroranews-ը տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել նշված կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
«Հաղթանակ» կուսակցությունից Վիկտոր Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք շատերի հետ են հանդիպում, իսկ՝ ինչ են քննարկում հրապարակման ենթակա չէ։
«Այդ հանդիպման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Տարբեր ուժերի հետ կոալիցա կազմելու հնարավորությունը չի բացառվում, քննարկում ենք տարբերակներ, նաև տարբեր առաջարկներ»,- ասաց նա:
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հովսեփ Կուբաթյանը Auroranews-ի հետ զրույցում ևս հերքեց հանդիպման մասին լուրը:
«Հայկ Մարությանն ավելի վաղ արդեն հայտարարել է՝ ինչ կոալիցիներ չեն կարող լինել, մանացածը ցույց կտա ընտրությունների արդյունքները», - ասաց Կուբաթյանը:
Հավելենք, որ Մանե Թանդիլյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...