Ուկրաինայում մոբիլիզիացիայի աճ չի սպասվում. Դանիլով
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարել է, որ երկրում մոբիլիզացիայի աճ չի սպասվում։ Այս մասին գրում է ТАСС–ը:
Նշվում է, որ Դանիլովն այս հայտարարությունն արել է «Новое время»-ին տված հարցազրույցում։
«Ամեն օր, երբ առավոտյան գնում եմ աշխատանքի, տեսնում եմ մարդկանց հսկայական հերթեր, ովքեր ցանկանում են մտնել բանակի հավաքակայաններ»,– ասել է Դանիլովը:
Ուկրաինական մամուլում վերջերս հաճախ են հնչում առաջարկություններ, որ Ուկրաինայի մարտադաշտում լուրջ կորուստների պատճառով կարող է հայտարարվել մոբիլիզացիոն նոր պլան, որը կհանգեցնի զինկոմիսարիատների կոշտ գործունեությանը և զորակոչի տարիքի հնարավոր իջեցմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրես...
Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի հայտարարությանը
Օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շո...
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հարութ...