ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ստեղծված իրավիճակի ելքը տեսնում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով
«Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ ժողովրդին սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկն էլ հետևյալն է. «Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր կամ առավել սուր հատվածում միակողմանի բացել Լաչինի միջանցքը, ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը։ Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ»։
Վարչապետը նշել է, որ ստեղծված իրավիճակի ելքը տեսնում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով. «Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»։
Նա կարևորել է ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ջանքերը՝ հիմք ընդունելով Արդարադատության միջազգային դատարանի վճիռները։ «Մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է:
Իհարկե, բոլոր առումներով առաջնահերթություն և առաջնային խնդիրը մնում է ԼՂ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռների հասցեագրումը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թուրքիան կարող է շատ կառուցողական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում». Լավրով
Մենք կողմ ենք Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր` ժամը 21:00-ին կգումարվի Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Այսօր` ժամը 21:00-ին կգումարվի Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Այս մասին հայտնում է Արցախի հակաճգնաժամային խոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ Բրիտանիան Արցախի շրջափակման հարցում մեղսակից է Ադրբեջանին»․ Սերժ Թանկյան
Ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը BBC-ի եթերում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Արց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միշուստինը ժամանել է Հայաստան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խոր...