ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գաբոնում պաշտոնանկ արված նախագահի տանը թղթադրամներով ճամպրուկներ են հայտնաբերել

Աֆրիկայի Գաբոնում հեղաշրջումից հետո իշխանազրկված նախագահ Ալի Բոնգո Օնդիբայի ընտանիքի տանը հայտնաբերել են ճամպրուկներ և տոպրակներ։ Դրանք լցված են եղել թղթադրամներով` ֆրանկ, դոլար, եվրո։

 

Հիշեցնենք՝ Գաբոնում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել է երկրի իշխող ղեկավարը։ Այս փաստը դուր չի եկել զինվորականներին, որոնք այդ երկրում ռազմական հեղաշրջում են իրականացրել: Գաբոնում զինվորականները հայտարարել են համապետական ընտրությունների արդյունքների չեղարկման և իշխանության ինստիտուտների լուծարման մասին։ Միաժամանակ երկրի բնակիչները հեղաշրջումից հետո փողոցներում ուրախությամբ դիմավորեցին Հանրապետական ​​գվարդիային։

 

Հավելենք, որ պետական հեղաշրջման պատճառով պաշտոնանկ արված և կալանքի տակ գտնվող Կենտրոնական Աֆրիկայի Գաբոնի նախկին ղեկավարը՝ Ալի Բոնգո Օնդիբան տեսաուղերձ է ձայնագրել, որում միջազգային աջակցություն է խնդրում։ Նա հայտնել է, որ գտնվում է իր նստավայրում և չգիտի, թե որտեղ են այժմ կինն ու որդիները։