Պետական հեղաշրջման պատճառով պաշտոնանկ արված Գաբոնի ղեկավարը միջազգային աջակցություն է խնդրել
Պետական հեղաշրջման պատճառով պաշտոնանկ արված և կալանքի տակ գտնվող Կենտրոնական Աֆրիկայի Գաբոնի նախկին ղեկավարն օգնություն է խնդրում իր ֆրանսիացի «ընկերներից»:
Գաբոնի պաշտոնանկ արված ղեկավարը՝ Ալի Բոնգո Օնդիբան տեսաուղերձ է ձայնագրել, որում միջազգային աջակցություն է խնդրում։ Նա հայտնում է, որ գտնվում է իր նստավայրում և չգիտի, թե որտեղ են այժմ կինն ու որդիները։
Հիշեցնենք՝ Գաբոնում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել է երկրի իշխող ղեկավարը։ Այս փաստը դուր չի եկել զինվորականներին, որոնք այսօր այդ երկրում ռազմական հեղաշրջում են իրականացրել: Գաբոնում զինվորականները հայտարարել են համապետական ընտրությունների արդյունքների չեղարկման և իշխանության ինստիտուտների լուծարման մասին։ Միաժամանակ երկրի բնակիչները հեղաշրջումից հետո փողոցներում ուրախությամբ դիմավորեցին Հանրապետական գվարդիային։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...