Որքա՞ն մլն դրամ է ծախսվելու Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 275 մլն դրամ է ծախսելու սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար»։
Օրաթերթը տեղեկացել է, որ այդ գումարից գրասենյակային նյութերի (թուղթ և քարթրիջներ) և ընտրական մատյանների կազմման համար նախատեսվել է 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ՝ ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին ծանուցումներ ուղարկելու համար։
«Ավելին՝ այսքան գումար Ներքին գործերի նախարարությունը չունի, և այն կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից»,-գրում է թերթը:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...