«Անօրինական ռեժիմը պետք է լուծարվի և զինաթափվի»․ Հաջիևը սպառնում է
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Արցախի իշխանությունների հասցեին։
«Ադրբեջանական Կարմիր մահիկի կողմից մատակարարված ցորենի ալյուրի մերժումն արտադրության ծագման պատճառով (Ադրբեջան) ռասիզմ է, որը հետապնդվում է անօրինական խամաճիկային ռեժիմի կողմից։ Ադրբեջանն այլևս չի կարող հանդուրժել իր հողի վրա «գորշ» անվերահսկելի գոտին։ Անօրինական ռեժիմը պետք է լուծարվի և զինաթափվի»,- X-ում արված գրառմամբ սպառնացել է Հաջիևը։
Նա գրառմանը կցել է Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ լուսանկարները։
Հիշեցնենք, որ Բաքուն այսօր Ստեփանակերտի ճանապարհին հերթական քարոզչական շոուն է կազմակերպել՝ Հաջիևի գլխավորությամբ երկրում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների ու ռազմական կցորդների մասնակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...