4 երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել երեկ Եղեգնաձոր քաղաքում երեխաների կծած թափառող շանը, որը քնեցվել էր փրկարար ծառայության աշխատակիցների կողմից:
Քիչ առաջ պարզ դարձան հետազոտության արդյունքները. շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը:
Նշվում է, որ երեխաները Երևանի բուժհաստատություններում ստացել են համապատասխան բժշկական օգնություն:
Տեսչական մարմինը հորդորում է առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ. կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիները դառնում են անհանգիստ, ագրեսիվ, առաջանում է արտահայտված փրփրախառն քթարտադրություն, դժվարությամբ են սնունդ և ջուր ընդունում։ Այդ հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ տարին 1 անգամ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Եղեգնաձորում կատաղած շունը կծել է 3 -11 տարեկան 4 երեխայի։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավարը կրակոցների մասին
Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գե...
Հայտնի են ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է․ «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...