Ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում ՌԴ ջանքերին․ Զախարովան՝ Մակրոնի հայտարարությունների մասին
Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, չի կրկնօրինակում և չի խաթարում դրանք։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը։
«Մյուս կողմից, հայտնի է Ֆրանսիայի գործունեությունը այս ոլորտում։ Նման միջնորդական ջանքերի շրջանակներում անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտության երկու կողմերի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումը։ Առանց հակամարտության երկու կողմերի դիրքորոշումները հաշվի առնելու, չարժե հույս դնել իրավիճակում առաջընթաց ունենալու վրա, որն առանց այդ էլ բավականաչափ թեժ է»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...