ԱԹՍ–ներով հարձակումից հետո Պսկովի միջազգային օդանավակայանը կբացվի օգոստոսի 31-ին

Անօդաչու թռչող սարքերով հարձակման ենթարկված Պսկովի օդանավակայանը կվերսկսի բնականոն աշխատանքը օգոստոսի 31-ից։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը, գրում է Meduza–ն:

«Ավարտվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Պսկովի օդանավակայանի քաղաքացիական ենթակառուցվածքի հետազոտությունը։ Օդանավակայանը լիովին պատրաստ է ընդունելու ուղևորներին, ուստի վաղվանից այն կշարունակի աշխատել սովորական ռեժիմով»,- ասել է Վեդերնիկովը։ 

Նահանգապետն ավելի վաղ ասել էր, որ օդանավակայանը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ արտակարգ իրավիճակների ծառայությունները չեն ուսումնասիրել թռիչքուղու վնասի չափը: 

Գիշերը Պսկովի օդանավակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի արդյունքում հրդեհ է բռնկվել, չորս Իլ-76 ինքնաթիռ է վնասվել։  Ութ քաղաքացիական չվերթ չեղարկվել է օդանավակայանի փակման պատճառով։ 

 

Այն ուղևորներին, ովքեր կորցրել են թռիչքի հնարավորությունը, «Ռուսական երկաթուղիները» լրացուցիչ վագոններ են հատկացրել Պսկով-Մոսկվա գնացքում։ 

 

Քաղաքականություն