Պրիգոժնի ինքնաթիռի կործանումը կարող էր «կանխամտածված» լինել․ Պեսկով
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ եզրակացություններ առայժմ չկան, սակայն վարկածների թվում դիտարկվում է նաև «կանխամտածված չարագործությունը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ կան, քննարկվում են տարբեր վարկածներ, որոնց թվում է նաև այն վարկածը, գիտեք՝ ինչի մասին է խոսքը, այսպես ասենք՝ միտումնավոր չարագործությունը և այլն», - ասել է Կրեմլի խոսնակը։
Միաժամանակ Պեսկովը հորդորել է սպասել հետաքննության արդյունքներին, որը վարում է ՌԴ քննչական կոմիտեն։
Հիշեցնենք՝ Պրիգոժինի բիզնես-ջեթը Տվերի մարզում կործանվել էր օգոստոսի 23-ի երեկոյան՝ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչելիս։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ նույնականացվել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձնակազմի 3 անդամները և 10 ուղևորները, որոնց թվում էր նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...