
Կորած գեղասահորդուհի Ալինա Գորբաչովային գտել են

Ոստիկանները հայտնաբերել են կորած 16-ամյա ռուս գեղասահորդուհի Ալինա Գորբաչովային։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
«Կորած գեղասահորդուհուն ոստիկանները հայտնաբերել են Մոսկվայում»,- ասել է նա:
Դատախազությունից հայտնել են, որ գեղասահորդուհուն հայտնաբերել են առևտրի կենտրոններից մեկի կինոթատրոնում։ Նախնական տվյալներով՝ նրա նկատմամբ ոչ ոք հակաիրավական գործողություններ չի կատարել։ Նշվում է նաև, որ դեռահասի կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։
Նշվում է նաև, որ Մոսկվայի Քննչական կոմիտեից հայտնել են, որ մոտ օրերս Ալինային կտեղափոխեն բաժին՝ պարզելու նրա բացակայության հանգամանքները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գեղասահորդուհու մայրը հայտնել էր, որ դուստրը կորել է: Նշվում էր, որ նախօրեին 16-ամյա գեղասահորդուհին դուրս է եկել «Չկալով Արենա» սահադաշտից և ուղևորվել դեպի Վլադիմիրի եկեղեցի: Իրավապահ մարմինների աշխատակիցները որոնումներ են իրականացրել փրկարարական մոտորանավակների և ջրասուզակների ներգրավմամբ: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։