16-ամյա ռուս գեղասահորդուհին անհետ կորել է
Ռուս գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան անհետ կորել է Մոսկվայում, հայտնում է մարզիկի ֆան ակումբը։
«Երեկ երեկոյան ժամը յոթին Ալինան անհետացել է։ Նա դուրս է եկել «Չկալով Արենա» սահադաշտից և գնացել է Վլադիմիրսկայա եկեղեցի ուղղությամբ։
Ժամը 19:08-ի տեսախցիկները նրան ֆիքսել են այգում: Դրանից հետո այլևս չեն ֆիքսել», – ասվում է Գորբաչովայի ֆան ակումբի Telegram-յան ալիքում:
Ի դեպ, հաղորդվում է նաև, որ այգու տարածքում այսօր հայտնաբերել են նրա իրերը: Ժամանել են փրկարարները:
2023 թվականի Ռուսաստանի պատանիների առաջնությունում Ալինա Գորբաչովան գրավել է առաջին տեղը։ Մեծահասակների գեղասահորդների մրցումներում մարզիկը զբաղեցրել է 9-րդ տեղը: Հուլիսին Գորբաչովան դարձել է 16 տարեկան։
Նմանատիպ հոդվածներ
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի․ Սամվել Մարտիրոսյան
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի (կարծես թե, ռոումիգի հետ կապ չունի): Այս մասին ֆեյսբո...
Կոռնիձորում հումանիտար շտաբ է բացվելու
Կոռնիձորում Արցախի ժողովրդի համար հումանիտար շտաբ է բացվելու, հայտնում է 24news.am-ը։ Նշենք, որ այսօր դեպի Լաչինի...
«Հասանք»․ Իոաննիսյանն ահազանգում է՝ ՔՊ-ականները հարձակվել են դիտորդի վրա
Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները և պարեկները ստիպված մեքենան վարում են արտերով
Չարենցավանում քաղաքացիները, պարեկները ստիպված երթևեկում են արտերով։ Քիչ առաջ համացանցում նման վերտառությամբ տեսանյութ տա...