«Հաց են տալիս, հետո սպանե՞ն»․ Ասկերանի բնակիչը՝ ադրբեջանական «հումանիտար բեռի» մասին․ Civilnet
Հազարից ավելի արցախցիներ փակել են Աղդամից Ասկերան մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար ադրբեջանական հումանիտար բեռի մուտքը։ Հավաքվածները Ասկերանից և հարակից բնակավայրերից են, ինչպես նաև Ստեփանակերտից։ Այս մասին տեղեկանում ենք Civilnet.am-ից, որի հետ զրույցում ասել է Ասկերանի բնակիչ Ալլա Արզումանյանը։
«Նպատակն այն է, որ այդ ալյուրը չմտնի Արցախ, կոտորում են մեզ, հետո ալյուր բերում։ Ոչ լաց է, ոչ ծիծաղ։ Հաց են տալիս, հետո սպանե՞ն»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Ալլան։
Ասկերանի բնակիչը նաև հավելել է, որ գիշերը վրաններ են տեղադրում, որ մնան այստեղ։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական աղբյուրները տեսանյութ տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանո ներքո այսպես կոչված հուանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ։ Արդեն երեկոյան արցախցիները փակել են Ակնայից (Աղդամից) Ասկերան մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար ադրբեջանական հումանիտար բեռի մուտքը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...
Ով գնում է, բարով գնա․ Բեգլարյանն՝ Արցախում արտագաղթի զանգվածային վարքի մասին
Ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պ...
Ադրբեջանցիներն Արցախից ուսանողի են առևանգել
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաս...