Բանակցություններից հետո Ռուսաստանն ու Թուրքիան կարող են մի շարք համաձայնագրեր ստորագրել․ ԶԼՄ
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են մի շարք համաձայնագրեր ստորագրել Սոչիում` Պուտինի և Էրդողանի բանակցություններից հետո: Այս մասին փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Անկարայի իր աղբյուրին։
«Հավանականություն կա, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են մի շարք համաձայնագրեր ստորագրել Սոչիում նախագահների բանակցություններից հետո: Իհարկե, դա կարող է նոր խթան հաղորդել երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված կլինի երկկողմ բանակցությունների արդյունքներից»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսվում է Սոչիում, որպես հնարավոր ամսաթիվ նշվում է սեպտեմբերի 4-ը: Նշենք նաև, որ ի թիվս այլ հարցերի՝ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն հացահատիկային գործարքի մասին հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...