«Սա ստամոքսի պայքար չէ». Ակցիայի մասնակիցները՝ Արցախի նախագահին
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարդիկ հինգ ժամից ավելի սպասել են Ազգային ժողովում ընթացող ընդլայնված խորհրդակցության ավարտին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի լրագրող Տաթևիկ Աղաջանյանը՝ կիսվելով որոշ մանրամասներով։
Աղաջանյանի խոսքով՝ երկար ձգձգումներից, խորհրդարանի մուտքը հսկող ոոտիկանների հետ հրմշտոցից հետո ներկաների առաջ է դուրս եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Նախ ասաց, որ ապօրինի անցակետից տարված պատանիների հարցով բարի լուր ունի, որը կհայտնի վաղը առավոտ ծնողներին։
Հետո փորձեց հացի խնդրի մասին խոսել, ներկաներն ասացին, որ սա ստամոքսի պայքար չէ։ Ասաց, որ դիտարկում են միայն մի ճանապարհ` Լաչինի միջանցքը։ Մի պահ բարձրախոսին մոտեցավ Տիգրան Պետրոսյանը, բայց ներկաների սուլոցներից հետո նա հեռացավ։
Հետո Ա. Հարությունյանը ասաց, որ մի քանի օր առաջ ուզու մ էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դրան, կարող է դառնալ սովորական զինվոր։ Բայց ճանապարհի բացման ժամկետների ու այլ հարցերի կոնկրետ պատասխան չլսեցի»,- գրել է Աղաջանյանը։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի հրապարակում և փորձում էին իրենց հարցերի պատասխանը ստանալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանից։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...