Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի նկատմամբ դատավճիռը կասեցվել է
Պակիստանի դատարանը կասեցրել է նախկին վարչապետ Իմրան Խանի՝ կոռուպցիայի մեղադրանքով դատավճիռը։ Նրան կոռուպցիոն գործով սպառնում էր 3 տարվա ազատազրկում։
Նախկին վարչապետի փաստաբանը հայտնել է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք դա կհանգեցնի նրան բանտից ազատելուն:
Նշենք, որ Իմրան Խանը բանտարկվել էր օգոստոսի 5-ին այն բանից հետո, երբ դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ 2018-ից 2022 թվականներին իր վարչապետության ընթացքում պետական նվերներն ապօրինի վաճառելու համար: Դատապարտման արդյունքում, ինչպես նաև առաջիկա ամիսներին սպասվող համընդհանուր ընտրություններով պայմանավորված, Պակիստանի ընտրական հանձնաժողովը նաև Խանին հինգ տարով արգելել է մասնակցել ընտրություններին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...