Կապանի երաժշտական դպրոցի տնօրենը դստեր անունով գումար է հափշտակել պետական բյուջեից
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրենը կատարել է պաշտոնեական կեղծիք, որի հետևանքով ՀՀ պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակել է 1 մլն 816 հազար դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Վ.-ն, զբաղեցնելով տնօրենի պաշտոնը, աշխատանքի է ընդունել իր դստերը` որպես գործավարի։ Դուստրը աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ։
«Դստեր աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրվանից՝ 2021 թվականի մայիսի 12-ից մինչև աշխատանքից ազատելու օրը՝ 2023 թվականի հուլիսի 24-ը, Լ. Վ.-ն յուրանաչյուր ամիս աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք ներկայացրել հաշվապահություն՝ աշխատավարձի վճարման համար»,- հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
Լ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը):
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանցիներն Արցախից ուսանողի են առևանգել
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաս...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...
Եվս հինգ հոգու տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու․ Արցախի ՄԻՊ
Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցա...