Իրանի նախագահը կարծում է, որ երկրի անդամակցությունը BRICS-ին և ՇՀԿ-ին կօգնի պատժամիջոցների դեմ պայքարում
Իրանի անդամակցությունը BRICS-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) կօգնի Իսլամական Հանրապետությանը՝ հաղթահարելու արևմտյան պատժամիջոցների բացասական հետևանքները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Մեր անդամակցությունը BRICS գլոբալ դաշինքին և տարածաշրջանային Շանհայի համագործակցության կազմակերպությանը որոշակիորեն կարող է իր դերը խաղալ ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարում», - ասել է Ռայիսին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Իրանի տնտեսական ներուժը թույլ կտա ամրապնդել երկու միավորումների դիրքերը միջազգային ասպարեզում։
«Հաշվի առնելով մեր բազմաթիվ հնարավորությունները՝ մենք շատ արդյունավետ ենք համարում Իրանի անդամակցությունը BRICS-ին և ՇՀԿ-ին, ինչպես նաև մասնակցությունը տարածաշրջանային մյուս դաշինքներին։ Այդ արդյունավետությունը երկուստեք է, քանի որ Իրանի անդամակցությունից օգուտ կարող են քաղել միավորումների բոլոր մասնակիցները, ներառյալ՝ մենք ինքներս», - ընդգծել է Ռայիսին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...