Հասարակություն

«Հերթը առաջ տալու» բիզնեսը․ ինչո՞ւ են մարդիկ ամիսներով սպասում վիզա ստանալու իրենց հերթին

Unknown 1 րոպե 801 դիտում
«Հերթը առաջ տալու» բիզնեսը․ ինչո՞ւ են մարդիկ ամիսներով սպասում վիզա ստանալու իրենց հերթին

Ամռան շոգ օրերը անցնում են՝ իրենց տեղը զիջելով աշնանային հով եղանականերին։ Դրա հետ մեկտեղ նաև պասիվաում է հանգստի մեկնողների թիվը,  սակայն  վիզաների ու անձնագրայինների հոգնեցնող հերթերը այդպես էլ չեն ավարտվում:
 

Շատ քաղաքացիներ, որոնք պլանավորել էին իրենց հանգիստն անցկացնել երկրից դուրս, դեռևս սպասում են վիզա ստանալու իրենց հերթին, այնինչ շատ-շատերը անհասկանալի կարճ ժամկետում ստացել են իրենց վիզաներն ու երկրից երկիր են շրջագայում: 
 

Այս առեղծվածի հիմքում ընկած է մի շարք տուրիստական ընկերությունների «հերթ առաջ տալու» բիզնեսը:
 

Իսկ ի՞նչ է դա նշանակում: Մինչև ուշ գիշեր լինում են դեպքեր, երբ վիզա ստանալու օնլայն համակարգում իրենց հերթից հրաժարվում, այլ կերպ ասած՝ «հերթից դուրս են գալիս» բազմաթիվ քաղաքացիներ, և փաստացի շատ ուշ ժամերի ազատված տեղեր են ի հայտ գալիս, և այս առիթը օգտագործելով՝ տուրիստական շատ ընկերություններ գումարի դիմաց մարդկանց առաջարկում են վիզա ստանալու օրը «առաջ գցել»:

Արդյունքում ոմանք շատ կարճ ժամանակահատվածում ստանում են վիզաներ, ոմանք էլ, տեղյակ չլինելով գործի նրբություններից, ամիսներով սպասում են իրենց հերթին: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250