«Դա այնքան էլ լավ նշան չէ»․ Պրիմակովը՝ Կրիվոպուսկովի մուտքը ՀՀ արգելելու մասին
Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը հանրապետություն ՀՀ իշխանությունների կողմից մերժելը «այնքան էլ լավ նշան չէ»։ Այս մասին ՏԱՍՍ–ին ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։
«Դա այնքան էլ լավ նշան չէ, և լավ չէ ոչ այնքան մեր նախկին գործընկերոջ կենսագրության առումով, որը ղեկավարում էր մեր մշակութային կենտրոնը դեռ մինչև իմ «Ռոսսոտրուդնիչեստվո» գալը, այլ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի իշխանության վերաբերմունքի տեսանկյունից»,–ասել է նա։
Միևնույն ժամանակ Պրիմակովը նշել է, որ դա որևէ կերպ չի ազդել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի աշխատանքի վրա։ Նրա խոսքով` ներկայացուցչությունը հաջող գործունեություն է ծավալում Հայաստանում։
Հիշեցնենք՝ ինչպես օգոստոսի 24-ին հայտնել էր ինքը` Կրիվոպուսկովը, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը մերժել էր նրա մուտքը Հայաստան։ Հայաստանի պատշոնական մարմինները դեռ չեն մեկնաբանում այս միջադեպը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...