Բաքուն՝ Ֆրանսիայի արտգործնախարարի՝ Ադրբեջանի քայլերը անբարո որակելու մասին հայտարարությունների մասին
Ադրբեջանի արտգործնախարարությունը անընդունելի է համարում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կալոնայի հայտարարությունները՝ պնդելով, որ դրանք չեն ծառայում տարածաշրջանում կայունությանը։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, հակադարձելով ֆրանսիական դիվանագիտության ղեկավարին, պնդել է, թե Բաքուն ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայերին ինտեգրելու ուղղությամբ, «խոչընդոտել այդ ջանքերին և հայտարարել, թե իբր շրջանից հայ բնակիչներին վտարելու քաղաքականություն է իրականացվում բացարձակ սխալ է»։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին վերջ տալ նման քայքայիչ և սադրիչ հայտարարություններին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ նախարար Կոլոնան մասնավորապես հայտարարարել է, թե Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել, Ադրբեջանի իշխանությունների այդ քայլերը որակելով անբարո։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...