2-րդ անգամ թալանել են Կենտրոնական բանկի տրանսֆեր նախագծի կառավարչի տունը
Oգոստոսի 26-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. aյդ օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Արման Ղարիբյանը և հայտնել, որ Հրազդան քաղաքի Շահումյան թաղամասի իրենց բնակարանը թալանել են։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում Ա․ Ղարիբյանի հայրը ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 24-ի՝ ժամը 24։00-ից մինչև օգոստոսի 26-ի՝ ժամը 09։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են ննջասենյակի պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել ողջ տունը և տնից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, ալկոհոլային թանկարժեք խմիչքներ և ձիու կառուցվածքով 2 թանկարժեք արձանիկներ։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Ոստիկանություն ահազանգած Ա․ Ղարիբյանը աշխատում է ՀՀ ՍՏԱԿ մանի տրանսֆեր նախագծի կառավարիչ, իսկ նրա հայրը «Միկի» ՍՊԸ տնօրենն է։
Նշված բնակարանը նախկինում ևս 1 անգամ թալանվել է, սակայն Հրազդանի ոստիկանությունն ու քննչական բաժինը մինչև այժմ դեպքը չեն բացահատել։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ «Մեգամոլ» - ի հետնամասում գտնվող խանութներից մեկի տանիքում
Օգոստոսի 30-ին, ժամը 13։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ հեղեղված Թբիլիսից
Համացանցում շարունակվում են տեսակադրեր տարածվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսից։ Հիշեցնենք, որ քաղաքը երեկ հեղեղվել էր։&nbs...
ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արջի քոթոթը Երևան-Վանաձոր ավտոճանապարհին վրաերթի է ենթարկվել
Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում ա...