Ուկրաինայում պատերազմի ժամանակ կոռուպցիան կհավասարեցվի պետական դավաճանությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է օրինագիծ պատրաստել, որը պատերազմի ժամանակ կոռուպցիան հավասարեցնում է պետական դավաճանության հետ։ Այս մասին, գրում է «Украинская правда»–ն, Զելնսկին ասել է Նատալյա Մոսեյչուկին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ:
«Ես խնդիր եմ դրել, և իմ առաջարկները՝ կոռուպցիան պատերազմի ժամանակ պետական դավաճանությանը հավասարեցնելու վերաբերյալ, կներկայացվեն Ուկրաինայի օրենսդիրին։ Ես հասկանում եմ, որ նման գործիքները չեն կարող մշտապես գործել հասարակության մեջ, բայց պատերազմի ժամանակ, կարծում եմ, դա կօգնի։
Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը, Զելենսկու խոսքով, հաջորդ շաբաթ կուղարկվի Գերագույն ռադա։
Ըստ Զելենսկու՝ կոռուպցիան դավաճանության հետ նույնացնելը շատ լուրջ գործիք կլինի։ «Բայց սա մահապատիժ չէ, սա ստալինիզմ չէ։ Սա, եթե ապացույցներ կան, մարդը պետք է ճաղերի հետևում լինի»,- ընդգծել է նա։
Ուկրաինայի Քրեական օրենսգիրքը պետական դավաճանության համար նախատեսում է պատիժ (հոդված 111)՝ ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 368-2 կոռուպցիոն հոդվածներից մեկը՝ «Ապօրինի հարստացում» նախատեսում է առավելագույն պատիժ՝ ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մինչև առավելագույնը երեք տարի՝ գույքի բռնագրավմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հարութ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...