Քաղաքականություն

Լիբիան վստահեցրել է Պաղեստինին, որ չի պատրաստվում վերականգնել հարաբերությունները Իսրայելի հետ

Լիբիան վստահեցրել է Պաղեստինին, որ չի պատրաստվում վերականգնել հարաբերությունները Իսրայելի հետ

Լիբիայի Ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբան այցելել է Տրիպոլիում Պաղեստինի դեսպանատուն և դիվանագետներին վստահեցրել, որ չի պատրաստվում վերականգնել հարաբերությունները Իսրայելի հետ։ Այս մասին հայտնում է Libya Al Ahrar հեռուստաալիքը։ 

Նշվում է, որ դիվանագիտական ​​առաքելության ժամանակ Դբեյբան «հաստատել է, որ Լիբիան Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր չունի»՝ անցյալ շաբաթ Ազգային միասնության կառավարության արտգործնախարար Նաջլա Մանգուշի և իր իսրայելցի գործընկեր Էլի Քոհենի հանդիպման ֆոնին: 

Ավելի վաղ Մանգուշի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ այս հանդիպումը արտոնված է Դբեյբայի կողմից։ 


Ըստ Al Wasat պորտալի՝ ԱԳ նախարարի գործողությունները, ով հանդիպել է իր իսրայելցի գործընկեր Էլի Քոհենի հետ, խախտել է 1957 թվականին ընդունված «Իսրայելի բոյկոտի մասին» թիվ 62 օրենքը, որի յոթերորդ հոդվածը նախատեսում է «ազատազրկում 3-ից 10 տարի ժամկետով և մինչև 5000 լիբիական դինար (մոտ 1000 դոլար) տուգանք»։ 

Կիրակի Դբեյբան պաշտոնանկ արեց արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Նաջլա Մանգուշին՝ իր իսրայելցի գործընկերոջ հետ հանդիպման պատճառով: ԱԳՆ ղեկավարի նկատմամբ հետաքննություն է սկսվել:

 

Ըստ Yedioth Ahronoth թերթի, Քոհենը գաղտնի հանդիպել է Մանգուշի հետ անցյալ շաբաթ Հռոմում՝ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի աջակցությամբ։ Սրանք Իսրայելի և Լիբիայի արտաքին գործերի նախարարների առաջին բանակցություններն էին։ Երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպման մասին հայտարարությունների ֆոնին Լիբիայում փոքր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250