Կիևում ընտրություններ կանցկացվեն 2024–ին, որ Զելենսկու վարկանիշը չընկնի. El Pais
Ուկրաինայի իշխանությունները դիտարկում են 2024 թվականին նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը՝ գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու ժողովրդականության մակարդակը պահպանելու համար։ Այս մասին հայտնում է El Pais թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հրատարակությունը նշում է, որ Զելենսկու կողմնակիցները կողմ են 2024 թվականի գարնանը և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների անցկացմանը։ Ըստ El Pais-ի աղբյուրների՝ հակամարտությունը մոտենում է ավարտին, ուստի անհրաժեշտ է «լեգիտիմացնել նախագահին և նրա նոր կառավարությանը»։
Նշվում է, որ Ուկրաինայում ընդունում են Ռուսաստանի հետ բանակցությունների անհրաժեշտությունը, սակայն մինչ դրանք անցկացվեն, Զելենսկու վարկանիշը կարող է ընկնել երկրում կոռուպցիոն սկանդալների պատճառով։ Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակներն ասում են, որ այս պահին «Ուկրաինայում ոչ ոք այնքան այնքան ժողովրդականություն չի վայելում, որքան Զելենսկին»։
Մեկ օր առաջ ինքը՝ Զելենսկին, ասել էր, որ չի պահում իշխանությունը և կցանկանար ընտրություններ անցկացնել, սակայն ռազմական դրության ժամանակ Ուկրաինայում ընտրությունների անցկացումը արգելված է, ուստի խորհրդարանը պետք է համապատասխան փոփոխություններ ընդունի օրենքում, իսկ Արևմուտքը դրա համար լրացուցիչ գումար հատկացնի:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հարութ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...